Saturday 14 August 2010

Ուխտագնացություն 2010

Արցախյան Ազգային Ազատագրական պայքարն ու Արցախի ժողովրդին պարտադրված պատերազմը նորօրյա կամավորական հայորդիներին ոչ միայն մղում էր պատերազմի դաշտում անձնազոհությունների, այլ նա¨ բարոյականության ամրապնդման:

Հադրութի Էդելլվա Ձորակի ինքնապաշտպանության առաջին օրերից սկսած Էջմիածնի կամավորականները ոչ միայն զբաղվում էին տեղի բնակչության պաշտպանության խնդիրներով, այլ նաեւ օգնում էին բնակչությանը գյուղատնտեսական հարցերով, զբաղվում էին շինարարական գործերով, առկա կրթամշակութային օջախների վերականգնմամբ եւ անգամ մատաղ սերնդի դաստիարակությամբ, դպրոցներում` դասավանդմամբ:
Հետզհետե ինքնապաշտպանական մարտերում արձանագրվեցին առաջին զոհերը: Հրամանատար Մանվել Գրիգորյանի անմիջական նախաձեռնությամբ, զոհված կամավորականների հիշատակի հավերժացման նպատակով, նրանց զոհվելու վայրերում հենց այդ օրերին վեր խոյացան առաջին հուշակոթողները, կանգնեցվեցին առաջին խաչքարերը: