Saturday 14 August 2010

Ուխտագնացություն 2010

Արցախյան Ազգային Ազատագրական պայքարն ու Արցախի ժողովրդին պարտադրված պատերազմը նորօրյա կամավորական հայորդիներին ոչ միայն մղում էր պատերազմի դաշտում անձնազոհությունների, այլ նա¨ բարոյականության ամրապնդման:

Հադրութի Էդելլվա Ձորակի ինքնապաշտպանության առաջին օրերից սկսած Էջմիածնի կամավորականները ոչ միայն զբաղվում էին տեղի բնակչության պաշտպանության խնդիրներով, այլ նաեւ օգնում էին բնակչությանը գյուղատնտեսական հարցերով, զբաղվում էին շինարարական գործերով, առկա կրթամշակութային օջախների վերականգնմամբ եւ անգամ մատաղ սերնդի դաստիարակությամբ, դպրոցներում` դասավանդմամբ:
Հետզհետե ինքնապաշտպանական մարտերում արձանագրվեցին առաջին զոհերը: Հրամանատար Մանվել Գրիգորյանի անմիջական նախաձեռնությամբ, զոհված կամավորականների հիշատակի հավերժացման նպատակով, նրանց զոհվելու վայրերում հենց այդ օրերին վեր խոյացան առաջին հուշակոթողները, կանգնեցվեցին առաջին խաչքարերը:


1991 թվականի նոյեմբերին Հադրութի ինքնապաշտպանական մարտերից մեկի ժամանակ զոհվեց Էջմիածնի Երկրապահ կամավորական ջոկատի մարտիկ Թաթուլ Խաչատրյանը: Նահատակ հերոսի մահվան քառասունքը դեռ չլրացած հրամանատարի նախաձեռնությամբ նրա զոհվելու վայրում վեր խոյացավ նրա հիշատակը հավերժացնող խաչքար հուշակոթողը:
Այնուհետեւ, դեռ պատերազմի ժամանակ հետեւելով հրամանատարի նախաձեռնությանը, ազատագրված տարածքներում բրիգադի գումարտակների մարտիկները սկսեցին խաչքարեր տեղադրել, վերականգնել պատմական հուշակոթողներն ու հուշահամալիրները, կրթական, մշակութային օջախները:
Զինադադարի առաջին օրերից սկսած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի հրամանատար Մանվել Գրիգորյանը եւ բրիգադի գումարտակները նախաձեռնեցին ազատագրված բնակավայրերի, ճանապարհների, կրթական, մշակութային օջախների եւ պատմական հուշակոթողների վերականգնման, նահատակ մարտընկերների հիշատակի հավերժացման խորհրդանիշ խաչքարերի տեղադրման գործընթացը:
Երբ գեներալ Մանվել Գրիգորյանը բանակային կորպուսի հրամանատարի պարտականություններից անցնում է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պարտականությունների եւ ընտրվում ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, նա շարունակ այցելում է ազատագրված տարածքները, շփվում բնակչության հետ, լսում նրանց, փորձում է կիսել հոգսերը, լուծել որոշ խնդիրները, ոգեւորել բնակչությանը, որ խաղաղության ամենալավ պաշտպանն ազատագրված հողում կազմավորած ամուր ընտանիքն է, որդու համար կառուցվող տունն է: Խաղաղության ամենալավ պաշտպանն ու վկան ազատագրված տարածքում ծնվող մանկան ճիչն է:
Հիմա արդեն այս առաքելությունը, ավանդական ուխտագնացության վերածված, դարձել է ԵԿՄ գործունեության ծրագրային դրույթներից մեկը:
Ուխտագնացությունը նվիրված է ԼՂՀ անկախությանը, ինչպես նաեւ այդ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի հավերժացմանը:
Ավանդական դարձած ուխտագնացության նպատակն է հավերժացնել հերոսների հիշատակը, բարձրացնել ազատագրված տարածքի բնակչության ռազմահայրենասիրական ոգին, ամրացնել ազատագրված տարածքների եւ սահմանամերձ բնակչության իրենց պապենական օջախներում ապրելու հավատը, նոր սերնդի մեջ, որպես հայրենապաշտպանության դաս սերմանել արցախյան պատերազմի հերոսական դրվագները, 5-րդ. բրիգադի ու նրա հերոս մարտիկների անցած փառապանծ մարտական ուղին:
Ուխտագնացությունը խոնարհում է արցախյան ազատագրական պայքարի հազարավոր զոհերի հիշատակի առջեւ եւ զգոնության կոչ է աշխարհին, որ թափված արյունը էլ ավելի է իմաստավորվում ազատագրված հողում ու սկսած գործը, որի համար 9300-ից ավելի հերոսներ իրենց կյանքը չեն խնայել, երբեք կիսատ չի մնում:
Ուխտագնացությունը պարտք է ոչ միայն նահատակ հերոսների հիշատակի հանդեպ, այլ նաեւ պարտք է ապրողների, ազատագրված երկիրը շենացողների, ազատագրման, անկախության ու այս վեհ գաղափարների համար նահատակված հերոսների պատիվը, փառքը պահողների հանդեպ: Որովհետեւ հողը չի ազատագրվում միայն պաշտպանելու համար, այլ այդ հողի վրա ապրելու` հողը հայրենիք դարձնելու համար:
Ուխտագնացությունը նաեւ նվիրում է մեր հերոս մայրերին, որոնք պատերազմի ժամանակ ֆիզիկապես, բարոյապես, մայրավարի եղել են իրենց զավակների կողքին, ոգեւորել նրանց: Ու հենց այս առումով ուխտագնացություն երեւույթը մեր ազգապահպանման, մեր հայրենապաշտպանության, մեր նոր սերնդի հայեցի դաստիարակության գործոններից մեկն է, ընդ որում ամենակարեւոր գործոններից:
Երկրապահական այս ուխտագնացությունը պատգամ է ապագային, թե ինչպես կարելի է կռվել, հող ու հայրենիք պաշտպանել, հավատ ներշնչել քեզանից հետո եկողներին, որ մարդու անձնական կյանքում կարեւորը հողի, հայրենիքի ու պետության կայունությունն է, որի համար միշտ կլինեն իրենց կյանքը զոհաբերողներ:
Ուխտագնացությունը ընդգրկուն աշխարհագրություն ունի: Սյունյաց աշխարհից դեպի Կուբաթլի, Արալեռ, Հադրութ, Էդելլվա Ձորակ, Ստեփանակերտ, Մարտակերտ ու շրջակա գյուղեր մինչեւ Թալիշ, Ասկերան, Մարտունի, Շուշի եւ Բերձոր:
Այս տարվա ուխտագնացությունը եւ հերթական է, որովհետեւ իրականացվում է ընդունած ծրագիրը, եւ ավանդական է,  որովհետեւ շարունակվում է սկսածը եւ տոնական է, որովհետեւ ուխտագնացությամբ յուրովի նշվում է լեգենդար 5-րդ բրիգադի կազմավորման 18-ամյակը, Շուշիի ազատագրման 18-րդ տարեդարձը, ԼՂՀ անկախության 19-ամյակը:
Մինչեւ ուխտագնացությունը ԵԿՄ պատվիրակությունը վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ շրջել է հանրապետության բոլոր մարզերում, եղել է Երեւան քաղաքի տարբեր համայքներում, եւ ուր էլ որ եղել է պատվիրակությունը, վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը խոսել է երկրապահի եւ Արցախի ճակատագրի մասին: Երկրապահի առաքելությունն ու Արցախի ճակատագիրը նույնացվում են ազատագրված հողում եւ ազատագրված հողը դառնում է հայրենիք: «Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է»,- ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Իսկ երկրապահն էլ արյամբ եւ սպարապետի պատգամը կյանքի վերածելով, տեր է կանգնած այդ հողին: Եվ սա էր Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խոսքի շեշտադրումը արմավիրյան, տավուշյան, աշտարակյան, արարատյան հանդիպումների ներկաներին` ամբողջ հայությանը, ու նա ոգեւորում էր նրանց, որ տեր կանգնեն ազատագրված հայրենիքին:

Այս ուխտագնության ակունքները գալիս են Արցախյան ազատամարտի տարիներից, երբ դեռ 1993թ. հրամանատար Մանվել Գրիգորյանի մայրը՝ Նազիկ մայրիկը, իր շուրջը հավաքելով Արա Հարությունյանի, Հայրապետ Նավասարդյանի ծնողներին եւ Թաթուլ Խաչատրյանի կնոջը, կազմակերպում է այցելություն դեպի Հադրութի տարածք, ուր ոչ միայն զոհվել էին հերոս հայորդիները, այլ ազատագրական պատերազմը դեռ շարունկվում էր:
Պատերազմի ավարտից անմիջապես հետո, ԼՂՀ կրթության նախարարությունը կազմակերպեց Ստեփանակերտի դպրոցականների այցելություն-արշավը 5-րդ բրիգադի մարտական ուղիով:
Այնուհետ¨ այն շարունակվեց Հայաստանի Հանրապետությունում:  Երեւանի թիվ 39 դպրոցը Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների օգնությամբ 2000 թվականին անցավ լեգենդար 5-րդ բրիգադի մարտական ուղիով: Առաջինները հիմք դարձան, որ տարեցտարի մեծանա մասնակցությունը եւ ծրագիրն էլ դառնա բազմազան ու արդյունավետ, եւ այն վերածվեց ուխտագնացության:
Ժամանակը չի կարող մոռացության մատնել ժողովրդի կյանքում տեղի ունեցած ճակատագրական իրադարձություններն ու հիշարժան դեպքերը` հատկապես ազատ ու անկախ հայրենիքի համար ներդրված կարողությունները, հիշարժան ճակատամարտերը, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալների խիզախությունն ու արիությունը: Արցախյան գոյամարտում իրենց ճակատները փառքի պսակով զարդարեցին հատկապես Երկրապահ Կամավորականները: Հաղթանակի ապահովման գործում իր կարեւորագույն ներդրումն ունեցավ երկրապահներից կազմավորված փառապանծ 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադը` ներկայումս Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ: Պատերազմից հետո, այսօր առավել եւս կարեւորվում է ԼՂՀ եւ ՀՀ-ի հոգեւոր միասնությունը: Այս առումով էլ ավելի է արժեւորվում գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից ձեւավորված ուխտագնացության ավանդույթը: Տարիներ շարունակ, երկրապահները հաղթանակած զորավարի գլխավորությամբ, ԼՂՀ անկախության նախաշեմին, այցելում են իրենց կողմից ազատագրված տարածքներ` Հադրութի եւ Մարտակերտի շրջաններ, հանդիպում ժողովրդի հետ` ոգի եւ կորով ներշնչելով նրանց:
Հիմա արդեն զորավարի ուխտագնացությունն անկախ Արցախ, ազատագրված տարածքի բնակչության ու բանակի համար վերածվել է ամենամյա տոնի:

Ուխտագնացությանը մասնակցում են արցախյան պատերազմի մասնակիցները, 5-րդ բրիգադի մարտիկները, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, մտավորականներ, ԱԺ պատգամավորներ, կրթության եւ մշակույթի գործիչներ, գեղարվեստական համույթներ, երիտասարդ եւ պատանի երկրապահներ, զոհված ազատամարտիկների  հարազատներ, ՏԻՄ ներկայացուցիչներ` գյուղապետեր, քաղաքապետեր:
Տարեցտարի բազմանում է մասնակիցների քանակը, ավելանում են կամավոր միացողներն ու ուխտագնացությունը վերածվում է ոչ միայն տոնի, այլ նաեւ ազատագրված տարածքի բնակչության սոցիալ-տնտեսական, մշակույթային խնդիրների կարգավորման գործուն ծրագրի եւ վերաբնակեցման քաղաքականության խթան:
Զորավարն ուխտագնացության ժամանակ հոգում է գործող ակումբների, հանդիսությունների տների, գրադարանների, բուժկետերի եւ դպրոցների հոգսերը, ամեն տարվա վերը նշյալ տարածքների չորս տասնյակից ավելի գյուղերի առաջին դասարանցիներին ապահովում պայուսակներով, դասագրքերով եւ անհրաժեշտ գրենական պիտույքներով:
Ուխտագնացության տասնյակ տարիների ընթացքում ավելի քան վեց հազար առաջին դասարան մեկնող երեխաներ մշտապես ապահովվել են առաջին դասարանցուն անհրաժեշ ամեն ինչով:
Այս ամենին զուգահեռ ուխտագնացության ժամանակ օգնություն է կազմակերպվում զոհված, հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին, աջակցություն ցուցաբերվում սոցիալապես անապահով բնակչությանը: Հենց ուխտագնացության օրերին կազմակերպվում է հայրենյաց սահմանների համար անձնուրաց մարտնչած մարտիկների սխրանքների գնահատում` պարգեւների հանձնում:
Ավանդույթը շարունակվում է:

No comments:

Post a Comment